Մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկեց «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը՝ նվիրվածմայրաքաղաքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը նշեց, որ աշխատաժողովի նպատակը Երևանի պատմամշակութային ժառանգությանը առանձին անդրադառնալն է: Այստեղ ներառվել են Երևանի պատմությանն առնչվող բոլոր փուլերը ՝ վաղագույն փուլը, միջնադարը, նախախորհրդային և միջխորհրդային շրջանները:

«Փորձը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները դեռևս լավ կամ մանրամասն ծանոթ չեն քաղաքի պատմությանը, և սա լավ առիթ է՝ մեկ անգամ ևս անդրադառնալու մեր սիրելի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգությանը: Ոլորտում խնդիրները շատ են, բայց ինձ համար շատ կարևոր է, որ մեր համաքաղաքացիները ճանաչեն մեր պատմամշակութային ժառանգությունը: Առաջին հերթին խնդիրները բխում են այդ մշակութային շերտերը չճանաչելուց: Մենք հաճախ, իսկապես, շատ անբարեխիղճ ենք գտնվում մեր հուշարձանների նկատմամբ և հետո պահանջում ենք, որ այդ հուշարձանները պահպանվեն»,- ասաց Խաչիկ Հարությունյանը:

Անդրադառնալով պատմամշակութային շենքերի քանդմանն առնչվող հարցերին՝ նա նկատեց, որ կան հատուկ մասնագիտական հանձնաժողովներ, որտեղ քննվում են բոլոր նեղ մասնագիտական հարցերը:

«Մեր կազմակերպությունը ևս ներգրավված է նման մասնագիտական խորհրդում և փորձում ենք անել հնարավորինս պատմամշակութային նշանակություն ունեցող շենքերը պահպանելու ուղղությամբ»,- ասաց նա:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը շեշտեց՝ միջոցառման կարևորությունը նրանում է, որ Հայաստանի համար պատմամշակութային ժառանգությունն ունի այն նույն նշանակությունն, ինչ այլ երկրներ համար՝ նավթը, գազը և ոսկին:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր պատմամշակութային ժառանգությունը հնարավորինս հանրահռչակվի և իր հետ բերի նաև զբոսաշրջային ներդրումային գրավչություն, որը նաև կառավարության ռազմավարության ծրագրերից մեկն է: Նշեմ, որ պատմության և մշակույթի հուշարձանների և պատմական միջավայրի մասին օրենքի փոփոխության նախագիծ կա, որը ԿԳՄՍ նախարարությունը մշակել և ներկայացրել է կառավարություն, որն իր մեջ ներառում է մի շարք կարևոր բարեփոխումներ»,- եզրափակեց Հարություն Վանյանը:

Աշխատաժողովի նպատակն է գույքագրել Երևանի պատմամշակութային ժառանգությունը և առաջիկայում ավելի համալիր և ընդգրկուն միջազգային գիտաժողով անցկացնել:

Հայերեն العربية English Русский Türkçe

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից