Միջազգային

Ռուսաստանը սեփական կամքով է լքում Եվրախորհուրդը. ՌԴ-ում կչեղարկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը սեփական կամքով է լքում Եվրախորհուրդը. ՌԴ-ում կչեղարկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու մասին նամակը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ հավելելով, որ Ռուսաստանը սեփական կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից:

«Դա կշռադատված և մտածված որոշում է», - ասել է Տոլստոյը:

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին էլ իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդից դուրս գալով՝ Ռուսաստանը կչեղարկի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Բայց նաև հավելել է, որ չնայած դրան՝ ռուսաստանցիների բոլոր իրավունքները երաշխավորված կլինեն անպայմանորեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում