Մշակույթ

Հանրահայտ երգիչ Գարուն մենահամերգներով հանդես կգա Երևանում

1 րոպեի ընթերցում

Հանրահայտ երգիչ Գարուն մենահամերգներով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որին ամբողջ աշխարհում լայն ճանաչում բերեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը, մենահամերգներով կներկայանա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագրերը տեղի կունենան ապրիլի 21, 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Գարուն Հայաստանում ելույթ է ունեցել նաև 2009 թվականին: Լրագրողների հետ հանդիպմանը երգիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում համերգով հանդես գալը: Նա հնարավորություն է ունեցել այցելելու Հայաստանի պատմության թանգարան, սակայն խոստովանել է, որ իրեն հատկապես տպավորել է Խոր Վիրապը:

Երգչի անունը Պիեռ է, ազգանունը՝ Գարան, սակայն նրան վաղուց են դիմում Գարու կեղծանվամբ:

Երգեր գրելուց, կատարելուց զատ Գարուն նաև ֆիլմերում է նկարահանվում: Նա նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր Էրիկ Կիվանյանի «Սիրո վերադարձ» ֆիլմի գլխավոր դերում: Մի առիթով նշել է, որ սիրով է համագործակցում հայ ռեժիսորների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում