Շիրակում բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 13-ին, ժամը 08:55-ին տեղեկություն է ստացել, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1987թ.) և «DAF» բեռնատար (վարորդ՝ Մ. Չ., ծնված 1992 թ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն և ուղևոր Գ. Հ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» ԲԿ, իսկ ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1990 թ.) Գյումրի քաղաքի ԲԿ․ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:17-ին, մարվել՝ 09:26-ին։

Նշվում է, որ այրվել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան