ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տավուշի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Անիի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում էձյուն:
Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի հատվածը դժվարանցանելի է, Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանիտարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց:
Շիրակի մարզի Լանջիկ, Աշոցք, Ամասիա, Կրաշեն, Մեծ Սարիար գյուղերում, Մարալիկ քաղաքում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանումբուք է:
Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհինմառախուղ է:
ՀՀ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։