Հասարակական

Իրանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանության Թվիթերյան էջը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունը:

Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել Հանրապետության նախագահի պաշտոնից, որից հետո ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնեց Ազգային ժողովի նախագահը՝ մինչև որ տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ՝ ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով: Մարտի 3-ին Ազգային ժողովը երկրորդ փուլով ՀՀ նախագահ ընտրեց այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին՝ Վահագն Խաչատուրյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Նախագահի երդմնակալության համար Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մարտի 13-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում