2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 9-ին ընդունել Է ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերից) կառավարության ֆինանսավորման 1,5 տրիլիոն դոլարի փաթեթը: Քվեարկության հեռարձակումը տրվել Է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կոնգրեսականների ընդունած փաթեթում նաեւ ներառված Է Ուկրաինային մարդասիրական, ռազմական եւ տնտեսական օգնություն գրեթե 14 միլիարդ դոլարի չափով: Այժմ փաթեթը պետք Է հաստատի Կոնգեսի Սենատը, ինչից հետո այն կուղարկվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը:
Սպիտակ տունը մարտի 9-ին հայտնել Է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը կստորագրի այդ նախաձեռնությունը: Ավելի վաղ օրենսդիր մարմնի երկու պալատների ներկայացուցիչները համաձայնեցրել են ֆինանսավորման փաթեթը կոնսուլտացիաների բազմաթիվ ամիսներից հետո, որոնց պատճառով ստիպված ընդունվել են դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման նախաձեռնություններ, վերջինն այն երկարաձգել Է մինչեւ մատի 11-ը:
Ընդունված փաթեթը թույլ կտա այդ ժամկետը երկարաձգել մնչեւ սեպտեմբերի 30-ը: Կոնգրեսականների կողմից հավանություն տրված ֆինանսավորումը ներառում Է շուրջ 780 միլիարդ դոլարի տրամադրում պաշտպանական կարիքներին եւ մոտավորապես 730 միլիարդ դոլար՝ այլ ոլորտների ծախսերին: Փաթեթն ընդունվել Է երկու փուլով: Նախ կոնգրեսականները քննարկել են դրա պաշտպանական մասը: Դրան հավանություն Է տվել Է 361 կոնգրեսական, 69-ը քվեարկել Է դեմ: Երկրորդ փուլում քննարկվել Է փաթեթի՝ ոչ պաշտպանական ծախսերին վերաբերող մասը: Այն պաշտպանել Է 260 կոնգրեսական, 171 օրենսդիր քվերակել Է դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: