Միջազգային

Նավագնացությունը Ռուսաստանի ծովային նավահանգիստների շրջանում կրճատվել Է մեկ երրորդով

2 րոպեի ընթերցում

Նավագնացությունը Ռուսաստանի ծովային նավահանգիստների շրջանում կրճատվել Է մեկ երրորդով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավագնացությունը Ռուսաստանի ծովային նավահանգիստների մերձակայքում մեկ երրորդով կրճատվել Է Ուկրաինայում հակամարտությունն սկսվելուց հետո, ինչը վկայում Է այն մասին, թե ինչպես են պատժամիջոցներն ու Ռուսաստանից գլոբալ ընկերությունների հեռանալը հարվածում երկրի տնտեսությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal-ը:

Հրատարակությունը վկայակոչում Է Project44 հարթակը (վերլուծում Է մատակարարումների շղթաների մասին տեղեկատվությունը), որի տվյալներով, նավերի թվաքանակը Ռուսաստանի ծովային նավահանգիստների մերձակայքում 30 տոկոսով կրճատվել Է անցած ամսին արեւմտյան պատժամիջոցների սահմանումից հետո: Բացի այդ, Windward պրովայդերի տվյալներով (մասնագիտանում Է ծովային փոխադրումների բնագավառում), աշխատանքի սպասող ռուսական նավերի թվաքանակը մարտի 7-ին մեկ երրորդով ավելի Է եղել փետրվարի 28-ի համեմատությամբ: Աճը մատնանշում Է, որ օտարերկրյա բիզնեսն ավելի ու ավելի հաճախ չի ցանկանում գործ ունենալ ռուսաստանյան ընկերությունների հետ, կարծում են Windward-ում:

Ակտիվության նվազումը նավահանգիստների մերձակայքում եւ ռուսաստանյան նավերի շրջանում տեղի Է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պատժամիջոցներ սահմանեցին ռուսաստանյան բիզնեսի, պաշտոնյաների, օլիգարխների նկատմամբ, եւ բազմաթիվ արեւմտյան ընկերություններ հեռանում են երկրից: Ընկերությունը հիշեցնում Է, որ առանձին խոշորագույն ծովային փոխադրողներ, ներառյալ Maersk-ը (Դանիա) եւ MSC-ը (Շվեյցարիա), դադարեցրել են ծառայությունները Ռուսաստանի նավահանգիստներում: Մեծ Բրիտանիան եւ այլ երկրների մի քանի նավահանգիստներ արգելքներ են մտցրել, որոնք կապված են ռուսաստանյան նավերի՝ իրենց նավահանգիստներ մուտք գործելու հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում