Հասարակական

Հայաստանում բնակվելու հայտ է ներկայացրել շուրջ 100 ուկրաինահայ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում բնակվելու հայտ է ներկայացրել շուրջ 100 ուկրաինահայ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ տեղեկություն չունեն՝ ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել:

«Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, ովքեր դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական միության երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են»,-տեղեկացրին գրասենյակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում