ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 8-ին ժամը 23։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ մարտավարական իրադրությունը հանգիստ է։