Միջազգային

Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթի և գազի գնումներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ «Շելը» միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ բրիտանա-հոլանդական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնելու է ռուսական նավթի և գազի գնումները, փակելու է իր լցակայանները, ինչպես նաև ավիացիոն վառելիքի և քսանյութերի արտադրությունը Ռուսաստանում:

«Royal Dutch Shell»-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, ընկերությունը «փուլային կարգով» հրաժարվելու է ռուսական բոլոր ածխաջրածիններից՝ ներառյալ հում նավթը, նավթամթերքները, բնական գազը և հեղուկացված գազը:

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր շուրջ 250 արտասահմանյան առաջատար ընկերություններ հայտարարել են Ռուսաստանի Դաշնության տարածքում իրենց աշխատանքը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին:

Ի դեպ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները բարձրացրեցին ռուսական նավթից հրաժարվելու հարցը, նավթի համաշխարհային գները սկսեցին կտրուկ բարձրանալ: «Ռոյթերս»-ը հայտնում է, որ երկուշաբթի՝ մարտի 7-ին, նավթի գները անցել են մեկ բարելի համար 139 դոլարի նշագիծը՝ հասնելով գնային ամենաբարձր մակարդակին 2008 թ. հուլիսից ի վեր:

Հայերեն Русский

22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից

ԱՄՆ-ն և Չինաստանն արդյունավետ են անվանել Շվեյցարիայում կայացած բանակցությունները

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը

Երևանում և մարզերում քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել

Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա

Մահացել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը

Փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է չին և հայ ժողովուրդների անկեղծ բարեկամությունը. Չինաստանի դեսպանի հոդվածը

Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է երևանյան ԵԱ-ն

Podcast-Հարց բժշկին. բիոպսիա իրականացնելուց հետո ուռուցքը չի փոխում տեսակը և չափը