ՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և դիտորդական առաքելություն տեղակայումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարտի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ՝ դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը և ընդգծելով, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հայտարարության մեջ նշված է. «Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:

Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին:

Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետեւանքով, մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը:

Դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:

Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով

Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» միջոցառումների ծրագիրը վերջնագիծը հատել է մրցանակաբաշխությամբ

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ