Վահե Հակոբյանն ամենակարևոր խնդիրներից մեկն է համարում դոլար-դրամ հարաբերակցության կայունությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ներկայումս Հայաստանի համար ամենակարևոր խնդիրը դոլար-դրամ հարաբերակցության կայունությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը:

«Օրվա կտրվածքով Ռուսաստանի 6 հազար և մի փոքր խումբ Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան և բերում են իրենց հետ հիմնականում ռուբլի: Եվ այսօր ամենակարևոր խնդիրը, որ տարադրամի արտահոսք չլինի: Որքանով տեղյակ եմ կառավարության, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարության կողմից հիմա մշակվում է բանաձև, ըստ որի` ցանկացած օտարերկրացի, եթե եկավ ու բանկի հաշիվ բացեց, նվազագույնը 6 ամիս պետք է գումարը պահի այստեղ: Սա զսպող մեխանիզմներից մեկն է»,- ասաց Հակոբյանը:

Մյուս կարևոր խնդիրը պատգամավորը համարում է հացահատիկի հարցը:

«Ինչպես գիտեք, հացահատիկի մեծ մասը ստանում ենք Ռուսաստանի Դաշնությունից, բայց քանի որ հայտնի պատճառներով Ռուսաստանը (ինչքան երկարեց ռուս-ուկրաինական հակամարտությունը) կամաց-կամաց սահմանափակումներ կմտցնի, ու մենք կկանգնենք խնդրի առաջ»,- նշեց Հակոբյանը:

Հայերեն

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

Հունաստանի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Դատախազություն

Վստահ չեմ, որ Երևանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդված «Գազել»-ներ. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը

Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները

ԶՊՄԿ-ն հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին