Հասարակական

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում 150 հակ անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում 150 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 6-ին ժամը 11:06-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Ջանֆիդա գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին, մարվել՝ 12։18-ին։ Անասնագոմի տանիքում այրվել էմոտ 150 հակ անասնակեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում