Հասարակական

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 6-ի ժամը 03։04-ին ահազանգ է ստացել, որ Տարոնիկ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցում կայանած «Dodge» մակնիշի ավտոմեքենայում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 03:33-ին: Այրվել է ավտոմեքենան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում