ՀՀ փոխվարչապետը հանրային լողափերի համար չափորոշիչները լավարկելու հանձնարարական է տվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, մարտի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, փոխվարչապետի խոսքով՝ Կառավարությունն իր մի շարք որոշումներով, հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորություն տալու նպատակով, ստեղծել է հանրային ութ լողափ, բայց ներկայում դրանցից կահավորված և շահագործման են հանձնված միայն երեքը։

Այդ երեք լողափերի սպասարկումը պատվիրակվել է մասնավոր ընկերության, որն իրականացրել է բարեկարգման ու կահավորման աշխատանքներ․ նախատեսվում է կառուցել նաև ճեմուղի, նոր ավտոկայանատեղի, տեղադրել նոր տաղավարներ և շվաքարաններ, ինչպես նաև պատշաճ կերպով կազմակերպել աղբահանության աշխատանքները:

Փաստելով, որ հանրության շրջանում հանրային լողափերի նկատմամբ կա հետաքրքրություն՝ փոխվարչապետը հանձնարարել է իրավասու մարմիններին գույքագրել առկա դժգոհությունները, կարճ ժամանակում շտկել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել, որ հանրային լողափն իրապես բոլորի համար լինի հասանելի։

Հանրային լողափերի հասանելիությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցության ժամանակ քննարկվել է մյուս հինգ լողափերը շահագործման հանձնելու, ինչպես նաև Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափեր ստեղծելու, հանրային բոլոր լողափերի համար չափորոշիչները լավարկելու հնարավորության հարցը, ինչպես նաև ներկայացվել են «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագիծը, դրա իրականացման հետ կապված խնդիրներն ու լուծման տարբերակները։

Հայերեն Русский

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը