«Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանում արգելափակել է «Ամերիկայի ձայնը», «Մեդուզա»-ն, BBC-ն եւ Deutsche Welle-ն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա ԶԼՄ-ներին պատկանող մի շարք լրատվական ռեսուրսներ, ինչպես նաեւ նրանց նախագծերը, ՌԴ-ում արգելափակել են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների մասին ֆեյքեր տարածելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են «Ռոսկոմնադզոր»-ում:

«Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա «Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակել Է մուտքի հնարավորությունը մի շարք լրատվական ռեսուրսներ, որոնք պատկանում են օտարերկրյա ԶԼՄ-ներին, այդ թվում՝ Ռուսաստանում ճանաչվում են օտարերկրյա գործակալներ:

Մասնավորապես, արգելափակվել են «Ամերիկայի ձայն» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել Է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ), BBC, Deutsche Welle, Meduza (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել Է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ), Ռադիո Ազատ Եվրոպա/Ռադիո Ազատություն» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել Է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ) հրատարակությունների կայքերը եւ նրանց նախագծերը, ինչպես նաեւ մի շարք այլ լրատվական ռեսուրսներ»,-հաղորդել են «Ռոսկոմնադզոր»-ում՝ ի պատասխան գործակալության հարցման:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ Ռուսաստանի տարածքում նշված լրատվական ռեսուրսներ մուտքի հնարավորությունը սահմանափակելու համար հիմք Է դարձել սիստեմատիկ հիման վրա ստահոդ տեղեկատվության նպատակաուղղված տարածումը «Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության Էության, դրա ձեւի, մարտական գործողություններ (գրոհները խաղաղ բնակչության վրա, հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ) վարելու միջոցների, ՌԴ զինված ուժերի քանակական կորուստների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին»: Ավելի վաղ հսկիչ գերատեսչության այդ նույն պահանջի հիման վրա «Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել Է մի շարք ռուսաստանյան հրատարակություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը