Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ «Global Finance» ամսագրի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Global Finance»հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։

Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները որոշվել են փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` 2021թ. տվյալներով շուկայում բանկերի մասնաբաժինը, գործարքների, մատուցվող ծառայությունների և խորհրդատվությունների թիվը և ծավալը, կառուցվածքային հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունն ու ջանքերը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը:

«Շարունակվող համավարակի պայմաններում ներդրումային բանկերն առաջատար դեր են խաղում համաշխարհային տնտեսության փոխակերպման գործում», – նշել է «Global Finance»-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Ընկերությունների համար ավելի քան երբևէ կարևոր է հասկանալ, թե մասնագիտական ինչ գիտելիքներ և հմտություններ կարող են առաջարկել ներդրումային բանկերը: «Global Finance»-իներդրումային բանկերի մրցանակաբաշխությունն այդ ոլորտի առաջատար հաստատությունները ներկայացնող հզոր հարթակ է»:

Մրցանակաբաշխության հաղթողների ցանկը և մանրամասները կհրապարակվեն 2022թ. ապրիլին ամսագրի տպագիր, ինչպես նաև առցանց` GFMag.com կայքում:

Հայերեն العربية English Русский

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ