Հասարակական

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնում են մարտական հերթապահության

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնում են մարտական հերթապահության

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ մարտի 2-ին անցկացվել է ՌՈ՝ մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները հրահանգավորվել են խստագույնս հետևել մարտական հերթապահության կրման, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, լինել առավել աչալուրջ և զգոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում