ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին Միջազգային հակաֆաշիստական կոնգրեսը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսին՝ «Բանակ – 2022» համաժողովի աշխատանքի շրջանակներում, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Օգոստոսին «Բանակ – 2022» ռազմա-տեխնիկական համաժողովի շրջանակներում կանցկացնենք առաջին Միջազգային հակաֆաշիստական կոնգրեսը»,- ասել Է Շոյգուն մարտի 1-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով՝ Կոնգրեսը կոչված Է «միավորելու միջազգային հանրակցության ջանքերը նացիզմի, նեոնացիզմի գաղափարախոսության դեմ պայքարում՝ արդի աշխարհում դրա դրսեւորման ցանակացած ձեւերում»: «Բանակ – 2022» ութերորդ Միջազգային ռազմա-տեխնիկական համաժողովը տեղի կունենա օգոստոսի 15-ից մինչեւ 21-ը: Համաժողովի են հրավիրվել 129 երկրների պատվիրակություններ եւ արդյունաբերության ձեռնարկություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: