Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն աջակցելու ուղիները նախանշելու առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը հատուկ բանագնացն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նախորդ երկու օրերին Հայաստանի պետական մարմիններում ունեցած հանդիպումների վերաբերյալ որոշ մանրամասներ։

Անդրադառնալով Հայաստան այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը տեղեկացրել է Ալեն Սիմոնյանին, որ իր մանդատի շրջանակներում ուսումնասիրելու է Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հնարավորությունները՝ այդ թվում սեգմենտավորված աջակցություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսական գործընկերությանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կանադահայ համայնքին: Հյուրի գնահատմամբ՝ մեծ է Կանադայում բնակվող շուրջ 66.000 հայերի դերը և մասնակցությունը երկրի արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական հարցերում։

Հայերեն العربية English Français Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres