2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա դիրիժոր Հայկ Դավթյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա մարտի 4-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն Գրիգի, Բրիտենի, Շոստակովիչի, Սիբելիուսի, Միրզոյանի գործերը:
Հայկ Դավթյանըհամերգներովհանդես է եկելտարբեր երկրներում՝Ֆրանսիա,Կանադա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Քաթար, Իսրայելև այլն։ Պարբերաբար համագործակցել է Փարիզիօպերայի,Փարիզի ռադիոյի, Ֆրանսիայիռադիոյիֆիլհարմոնիկ և այլ նվագախբերի հետ:
1999-2011թվականներին ստեղծելևղեկավարել է Փարիզի Լիրիկական սինֆոնիկու այնուհետևՆաիրի լարային նվագախմբերը։Համերգների ընթացքում մշտապես ներկայացրել է հայկական երաժշտության լավագույն կոթողները։ Դասավանդել է Ստրասբուրգի բարձրագույն ակադեմիայում (Academié Supérieur de Strasbourg), Փարիզի բարձրագույն կոնսերվատորիայում և այլուր։
Ներկայումս Հայկ Դավթյանը Փարիզի շրջանի Սերժի-Պոնտուազի տարածաշրջանային բարձրագույն կոնսերվատորիայում դասավանդում է ջութակ ու կամերային երաժշտություն: Պարբերաբար հրավերներ է ստանում հայաստանյան նվագախմբերի կողմից՝ հանդես գալու որպես մենակատար ջութակահար և դիրիժոր ու շարունակում է ներկայացնել Հայաստանում ֆրանսիական ու համաշխարհային երաժշտության չբացահայտված էջերը: