Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ. ԿԲ
1 րոպեի ընթերցում
![Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ. ԿԲ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1076664.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը:
«Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ՝ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»,-նշված է հաղորդագրության մեջ: