Ստեփանավանում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 27-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի քոթեջների մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։29-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։