ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 26-ին, ժամը 17:25-ին ահազանգ է ստացել, որԴարպաս գյուղի պահեստների մոտակայքում գտնվող դաշտում այրվում է խոտածածկույթ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դարպաս գյուղի այգիներից մեկում այրվում է կուտակած անասնակեր, խոտածածկույթ և այգու կաթիլային ոռոգման համակարգի խողովակները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը20։00-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել են մոտ 20 տոննա անասնակեր, մոտ 2000 քմ խոտածածկույթ և 600 մ խողովակ։