Հասարակական

Հրշեջները մարել են Արգավանդում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Արգավանդում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 25-ին, ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի սկզբնամասում գտնվող վագոն-տնակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող չբնակեցված վագոն-տնակում (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:39-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում