Հասարակական

Լոռու մարզի Մեծավան համայնքի մոտակայքում 15 հա խոտածածկույթ է այրվել

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Մեծավան համայնքի մոտակայքում 15 հա խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացել, որՄեծավան համայնքում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան համայնքից 4 կմ դեպի արևելք։

Նշվում է , որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 15:16-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում