Ճանաչողական այցով Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին փետրվարի 24-ին Ճանաչողական այցով եղել է Շիրակի մարզում։

Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը։ «Վերջին 3 տարիներին հայ-ճապոնական բարեկամության սերտացումը եղել է իմ գործունեության առանցքային ուղղություններից։ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հանդիսացել եմ հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամ, նոր գումարման ԱԺ-ում էլ՝ խմբի ղեկավար էի նշանակվել։ Լիահույս եմ՝ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո էլ՝ արդեն գործադիրում, կկարողանամ նպաստել հայ-ճապոնական բարեկամության սերտացմանը։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք փոխգործակցության ամրապնդման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ու ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Շիրակ․ «Առաջին անգամ եմ Գյումրիում, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և ինքս էլ կարևորում եմ ապակենտրոնացված համագործակցությունը, ուրախալի է տեսնել ձեր պատրաստակամությունը ևս։ Կարծում եմ՝ մինչ այժմ իրականացված ծրագրերին համատեղ ջանքերով նոր զարկ կտանք ու նոր գործնական ձեռնարկներ կլինեն»։

Շիրակի մարզպետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, ինչպես նաև հայ և ճապոնացի կանանց հարաբերությունների սերտացումը։

Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության խորացմանը:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Գյումրու քաղաքապետի հետ:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը