Հասարակական

Փարպի գյուղի հանդամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 200 պտղատու ծառ

1 րոպեի ընթերցում

Փարպի գյուղի հանդամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 200 պտղատու ծառ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 17:08-ինահազանգ է ստացել այն մասին, որ Փարպի գյուղի հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբհուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 200 պտղատու ծառ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում