Տնտեսություն

Ներկայացվել են պարենային անվտանգության վերաբերյալ Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները

4 րոպեի ընթերցում

Ներկայացվել են պարենային անվտանգության վերաբերյալ Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հացի, բուսական յուղի ինքնաբավության մակարդակը տարեցտարի նվազում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում կայացած հանդիպում-քննարկմանը նշեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը։

«Պարենային մթերքների գծով ունենք ծանր վիճակ, ամենակարևորը հացն է, որի ինքնաբավության մակարդակը տարեցտարի իջնում է, բուսական յուղի առումով անգամ 1 տոկոս ինքնաբավություն չունենք, թռչնամսի առումով ինքնաբավությունը մեր խոցելի կողմն է՝ այստեղ խնդիրը կերն է»,- նշեց Ավետիսյանը։

Վերջինս նշեց, որ թռչնաբուծության, խոզաբուծության ոլորտներում անասնակերը մեծ խնդիր է։ Կովաբուծության և ոչխարաբուծության առումով նախորդ երաշտային տարվա խոտի կտրուկ պակասը վատացրել է իրավիճակը։ Զեկույցի համաձայն, վերջին 4 տարում մշակվող հողերը երկրում նվազել ՝ 222 հազար հա են դարձել։ Միայն պետության առաջարկած սուբսիդավորվող վարկերն ի զորու չեն փոխելու պատկերը, քանի դեռ գյուղացին չի կարողանում ըստ պահանջի ոռոգման ջուր ստանալ։ Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով արոտների և արտերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելն ազդել է ցորենի և մսի ինքնաբավության վրա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը ոգևորիչ ցուցանիշներ ներկայացրեց։

«Բարձր ինքնաբավություն են ապահովում միրգ-հատապտուղը, խաղողը, կաղամբը, որոնց առումով 100 տոկոսից ավելի է ինքնաբավությունը»,- նշեց Ղազարյանը:

Ըստ նախարարության գնահատականի՝ պարենամթերքի հասանելիությամբ Հայաստանն ունի 56 տոկոս, մատչելիության բաղադրիչով՝ 65,3, որակի և անվտանգության մասով՝ 65,8 տոկոս մակարդակ՝ 2020 թվականի դրությամբ։ Պատկերը թարմացնելու համար սկսել են պարենային անվտանգության նոր ռազմավարություն ու միջոցառումների ծրագիր մշակել։

Էկոնոմիկայի նախարարությունից հորդորում են գարնան մոտենալու հետ դաշտերում գործը սկսող գյուղացուն այգիներն ու բանջարանոցներն անմշակ չթողնել։ Նրանք վստահեցնում են՝ այս տարի նույնպես գյուղացուն կօգնեն թունաքիմիկատ ձեռք բերելու հարցում, տեղյակ են նաև պարարտանյութի աննախադեպ թանկացման մասին։

Գևորգ Ղազարյանը վստահեցրեց՝ պարարտանյութի գնի մոտավորապես 50 տոկոսի չափ սուբսիդավորում է նախատեսվում:

Հետազոտության մեջ դիտարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և COVID 19 համավարակի պայմաններում մեր երկրի պարենային անվտանգության հիմնախնդիրները և դրանց լուծման հիմնական ուղիները: Հատկապես կարևորվում է ՀՀ ագրարային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենի կորուստների նվազեցումը և ԵԱՏՄ շրջանակում պարենային անվտանգության միասնական հիմնադրամի ձևավորումը: Վերջինս կարող է հանդիսանալ անդամ երկրների գյուղատնտեսական հումքի և պարենի առևտրի կայուն զարգացման երաշխիք։

Աշխատանքը կատարվել է «Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ։

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Ինովացիա

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևան

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Հայաստան

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Հայաստան

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Հայաստան

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Մշակույթ

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Քաղաքականություն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

Իրավունք

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

Սպորտ

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում