ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՀ նախագահի և ՀՀ նախկին երկու նախագահների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը»,- ասվում է հայտաարության մեջ:

ՀՀ ԱԳՆ գնահատմամբ՝ Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ադրբեջանին կոչ է անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ միաժամանակ վերահաստատելով տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:

Հայերեն English Français Русский Türkçe

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով

Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» միջոցառումների ծրագիրը վերջնագիծը հատել է մրցանակաբաշխությամբ

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ