Միջազգային

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը Դոնեցկի և Լուգանսկի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունները չեն խանգարում Մոսկվային հարաբերություններ կառուցել Անկարայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ «ՌԻԱ»-ի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խոսքերը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին:

«Մենք թուրքերի հետ ունենք տարաձայնություններ, և կան ոլորտներ, որտեղ մենք հասել ենք մեծ հաջողությունների», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել էր Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը՝ կոչ անելով կողմերին «չխախտել միջազգային իրավունքը և պահպանել ողջախոհությունը»:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն