ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան ջանքեր կգործադրի, որպեսզի Ուկրաինայի իրադրությունը բացասական ազդեցություն չունենա Կորեական թերակղզու խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:
«Մեր կառավարությունը շարունակում Է ուշադիր հետեւել համապատասխան միտումներին եւ շահագրգիռ կողմերի հետ սերտ փոխգործակցության դեպքում կձգտի անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի դա բացասական ազդեցություն չունենա Կորեական թերակղզու խաղաղ գործընթացի առաջխաղացման վրա»,-հայտարարել են Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունում:
Ավելի վաղ Կորեայի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին հենց դրան Է կոչ արել երկրի նախագահ Մուն Չժե Ինը: Ուկրաինայի ճգնաժամի քննարկմանը նվիրված արտակարգ խորհրդակցությանը մասնակցել Է նաեւ միավորման հարավկորեական նախարարության ղեկավար Լի Ին Յոնը, որը ղեկավարում Է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ողջ սպեկտրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: