Միջազգային

Պուտինը Մակրոնին և Շոլցին հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու հրամանագիր ստորագրելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու հրամանագիր ստորագրելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ նախագահը զրուցակիցներին հայտնել է, որ Դոնեցկւ և Լուգանսկի ղեկավարները խնդրել են ճանաչել իրենց սուվերենությունը։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ առաջիկայում մտադիր է համապատասխան հրամանագիր ստորագրել։

Նշվում է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հիասթափություն են հայտնել նման զարգացումների առնչությամբ։ Միևնույն ժամանակ, նրանք շփումները շարունակելու պատրաստակամություն են հայտնել։

Հայերեն Русский

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին

Մաքրվել են Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների տարածքները

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժինը մրցանակային ձեռքբերումներ է գրանցել

Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Միջին Արևելքի և ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը բացառիկ դասախոսությամբ է հանդես եկել ՀՖՀՀ-ում

Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյին

Ծովազարդի և Ծակքարի միջնակարգ դպրոցների թիմերը դարձել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի հաղթողներ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը հաստատել է Գեղարքունիքիում վերջերս բացահայտված վիշապաքարի իսկությունը

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ