Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում եւ քոլեջներում բաշխվում են անհատական պաշտպանության միջոցներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փետրվարի 21-ից Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ ստացված նվիրատվությունը բաշխվում է անհատական պաշտպանության միջոցների տեսքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, դրանք դիմակներ են, դեմքի պաշտպանիչ վահաններ, ալկոգել, ճաշարանի աշխատակիցների համար ստերիլ խալաթներ, որոնք բաշխվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կազմված բաշխման ցուցակներով ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկի ջանքերով՝ ի աջակցություն ուսումնական հաստատություններում COVID-19 համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների եւ ի նպաստ դպրոցական ճաշարանների վերաբացմանն ու դրանց անվտանգ աշխատանքն ապահովելու ջանքերին։ Անհատական պաշտպանության միջոցները նախատեսված են ուսումնական հաստատությունների սովորողների եւ անձնակազմերի համար: Նվիրատվությունը բաշխվում է մարզպետարանի եւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 124 հանրակրթական դպրոցներին, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին, Գավառի պետական երաժշտական, Գեղարքունիքի տարածաշրջանային պետական, Գավառի գյուղատնտեսական, Գավառի եւ Մարտունու բժշկական, Սեւանի բազմագործառութային, Վարդենիսի պետական քոլեջներին, Սեւանի ջրային մարզաձեւերի մարզադպրոցին։ Պաշտպանիչ միջոցների բաշխումը կավարտվի փետրվարի 28-ի դրությամբ»,-ներկայացրեց Կարեն Զազյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ