Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 13 հազար դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 13 հազար դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1075991.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 19-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 288 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 539 հազար 493 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 21 183 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 51 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 822 է: