ԵՄ դեսպանը, ՀՀ պաշտոնյաները և ՀԿ-ները ծանոթացել են Հայաստանում աշխատանքային իրավունքներին նվիրված հետազոտություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին նվիրված բազմակողմ հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքները փետրվարի 17-ին ներկայացվել են առցանց միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Հայաստանում ԵՄ դեսպանի կարծիքով՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանում ներդրվել են մի շարք գործիքներ, որոնք պետք է կիրառվեն։ «Առողջ հասարակության հիմքն է հանդիսանում աշխատանքային իրավունքների հանդեպ հարգանքը, դա շարժիչ ուժն է»,- ասել է դեսպանը՝ կարևորելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի(CEPA) իրականացումը։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը դրական է գնահատել Աշխատանքային տեսչության ստեղծումը։ Նա տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախապատրաստվում Աշխատանքային օրենսգրքում և նշել, որ այս հետազոտությունների արդյունքները կնպաստեն առաջիկա բարեփոխումներին։

Նշվում է, որ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն ամփոփ ներկայացրել է աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնի ստացած դիմում-բողոքների, վարույթների վիճակագրությունը։ «2021թ-ին չենք ունեցել բողոք, որին ընթացք չի տրվել։ Աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկություններ ստանում ենք թե՛ մասնավոր հատվածից, թե՛ ՊԵԿ-ից, թե՛ ՄԻՊ-ից, թե՛ քաղաքացիների դիմումների տեսքով։

Տեսչությունն այսօր զրոյից վերականգնվում է, փորձում ենք հնարավորինս շատ թվային լուծումներ ներդնել, որպեսզի անձերի փոփոխությունը չազդի աշխատանքի վրա»,- նշել է Հակոբ Ավագյանը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատվածի գործակցության ուժեղացման կարևորությունը։

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող 3 ծրագրերի կոնսորցումների անդամ կազմակերպությունների կողմից արված հետազոտությունները վերաբերում են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակին, աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական գործերին, Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների իրադրության վրա կորոնավիրուսային համավարակի ազդեցությանը, ԵՄ-ում արհմիությունների ստեղծման լավագույն փորձին, նաև կարիքների գնահատմանը։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը