Հասարակական

Արցախի ԱԺ-ում քննարկվում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

4 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ-ում քննարկվում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փետրվարի 16-ի հերթական նիստի օրակարգում քննարկման է ներկայացվել «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը գլխադասային հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես հիմնական զեկուցող փաթեթը ներկայացնում էպատգամավոր Արթուր Մոսիյանը:

Օրենքի նախագիծը սահմանում է 1991-1994 և 2016 թվականներինԱդրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքներիիրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Պատգամավորն օրենսդիր մարմնին առաջարկեց օրենքի նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ:

Օրենքի նախագծով բռնազավթված տարածքներ են համարվում` Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող`«ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում*-ով,**-ով և***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները:

*ովնշվածբնակավայրերըբռնազավթվածենԱդրբեջանիՀանրապետությանկողմից 1991-1994թվականներիպատերազմականգործողություններիհետևանքով, իսկ **-ով և***-ով նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի Հանրապետության կողմից2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով:

Նախագծում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթվածտարածքներումտնտեսական ցանկացած գործունեություն, ներառյալ լիցենզիա, թույլտվություն, գրանցում պահանջող գործունեություն և ցանկացած շինարարություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածպատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները հանդիսանում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ:

Նախագծին կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ հետևյալհղումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում