Մարզային

Վերաբացվել է Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքը

1 րոպեի ընթերցում

Վերաբացվել է Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքը

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում կորոնավիրուսային հիվանդության թվերի աճով պայմանավորված վերաբացվել է Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքը: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, Շիրակի մարզում օրական նմուշառվող քաղաքացիների կեսից ավելիի թեստերի պատասխանները դրական են, ինչն էլ պատճառ է դարձել բաժանմունքը վերաբացելու համար: «Այսօրվա դրությամբ բաժանմունքում 20 հիվանդ կա, իսկ հիվանդանոցի տրիաժ բաժանմունքում 18: Հիվանդները տարբեր տարիքի են, մեծ մասի մոտ առկա է թոքաբորբ։ 676 հիվանդ էլ պոլիկլինիկական ամբուլատոր բուժում է ստանում»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքում բուժում են ստանում բուժառուներ ինչպես Շիրակի, այդպես էլ Լոռու մարզերից:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում