Ադրբեջանի «Կոմանդոս» անվանմամբ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի «Կոմանդոս» անվանմամբ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1075425.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստեղծված ,այսպես կոչված, «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ զորավարժություններին ներգրավվել են թրթուրավոր և դահուկային նորագույն շարժական տեխնիկաները՝ իրենց օպերատիվ խմբերով: Անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է այդ տեխնիկաների կառավարման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև տեղանքի ռելիեֆին և եղանակային պայմաններին համապատասխան հմտորեն քողարկվելու կարողության զարգացումը: