Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1075422.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 20 326 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 438 հազար 353 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 48 468 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 57 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 516 է: