Մարզային

Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ընթացքում գրանցվել է 688 արտակարգ դեպք

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ընթացքում գրանցվել է 688 արտակարգ դեպք

ԳԱՎԱՌ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2021 թվականի հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում գրանցվել է 688 արտակարգ դեպք, որը 157-ով ավելին է 2020 թվականին գրանցված արտակարգ դեպքերի համնեմատ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, գրանցված արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել է 24 մարդ՝ 2020թվականին գրանցված 34 զոհի դիմաց, մարմնական վնասվածքներ են ստացել 79 մարդ մարդ՝ 2020 թվականին գրանցված 123 մարմնական վնասվածքի դիմաց:

Գրանցված 688 արտակարգ դեպքերից 204-ը հրդեհի դեպքերն են, որոնք 2020 թվականի համեմատ ավելացել են 29-ով: Հրդեհների հետեւանքով եղել է 1 զոհ 1 եւ 1 վիրավոր:

Արտակարգ դեպքերից 71-ը ճանապարհատրանսպորտային պատահարներ են, որոնց հետեւանքով զոհվել է 14, տուժել 75 մարդ: Արտակարգ դեպքերից 121-ը ավտոմեքենաների առգելափակման, 6-ը՝ կարկտահարության, 13-ը՝ ուժեղ քամիների պատճառած վնասների, 4-ը՝ ջրահեղձման, 130-ը՝ կենցաղային, 139-ը՝ ահազանգի փոխանցման դեպքեր են։ 5 զոհ է հայտնաբերվել փակ դռնհերի բացման արդյունքում։

Գեղարքունիքի մարզի փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր կանչերին եւ ահազանգերին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում