Մարզային

Գավառ համայնքի ավագանու նիստում քննարկվել են առաջնահերթ նշանակության հարցեր

2 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի ավագանու նիստում քննարկվել են առաջնահերթ նշանակության հարցեր

ԳԱՎԱՌ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ։ Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկվել են մի շարք առաջնահերթ նշանակության հարցեր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի աշխատանքներին ավագանու 27 անդամներից մասնակցում էին ավագանու 26-ը:

Նիստը վարել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը: Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Գավառի ավագանին գույքահարկի գծով արտոնություններ է սահմանել այն կազմակերպությունների եւ անհատների համար, ովքեր վճարել էին գույքահարկի գծով սահմանված մայր գումարները։ Օրակարգի հաջորդ երեք հարցերը վերաբերել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը եւ ավտոտնակներն ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն: Օրակարգում ընդգրկված է եղել նաեւ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը եւ պաշտոնային դուքաչափերը հաստատելու հարցը: Ծավալվել են քննարկումներ, որից հետո տեղի է ունեցել քվեարկություն: Ներկայացված բոլոր հարցերի շուրջ ընդունվել են համապատասխան որոշումներ։

Օրակարգի վերջին հարցի համաձայն՝ սահմանվել է Գավառ համայնքի ավագանու 2022 թվականի երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստի օրը։ Այն գումարվելու է 2022 թվականի մարտի 9-ին:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում