Միջազգային

ՌԴ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հաղորդել Ժիրինովսկիի վիճակի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՌԴ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հաղորդել Ժիրինովսկիի վիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ նրան ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բժշկական օգնությունը՝ կապված նրա մոտ ախտորոշված կորոնավիրուսի հետ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց փետրվարի 2-ին՝ կովիդ-օմիկրոն ախտորոշմամբ: Նրա վիճակը կայուն է: Ժիրինովսկիին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական աջակցություն»,- հայտնել են նախարարությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ 75-ամյա քաղաքական գործիչը միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում