Միջազգային

ՀԱՊԿ-ը պատրաստ է Աֆղանստանին օգնել խաղաղ կյանքի անցնելու գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ Է աջակցություն ցուցաբերել Աֆղանստանին խաղաղ կյանքի անցնելու գործում եւ մասնակցել այս երկրում իրադրության կայունացման նպատակով գործադրող միջազգային ջանքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել Է Կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: «Հաստատում ենք Աֆղանստանին աջակցելու մտադրությունը խաղաղ կյանքի անցնելու գործում եւ պատրաստակամությունը՝ մասնակցելու այս երկրի իրադրության կայունացման եւ զարգացման ուղղությամբ գործադրող միջազգային ջանքերին՝ ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի առկայությամբ»,-ասել Է Աղասանդյանը:

Կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը նշել Է, որ ՀԱՊԿ-ի ընդհանուր մոտեցումն անփոփոխ Է. ցանկացած կոնֆլիկտային իրադրության կարգավորման բացարձակ առաջնահերթություն արձանգանքվում Է քաղաքական-դիվանագիտական եղանակներով:

«Կասկածներ չի առաջացնում, որ Աֆղանստանի սոցիալ-տնտեսական իրադրությունը եւ հումանիտար իրավիճակը լի Է չափազանց բացասական հետեւանքներով ոչ միայն բուն երկրի բնակչության համար, այլեւ նրա հարեւանների համար, ինչպես նաեւ տարածաշրջանի սահմաններից հեռու: Այդ առնչությամբ կարծում ենք, որ միջազգային հանրակցությունը պետք Է մեծացնի Աֆղանստանի բնակչությանը ցուցաբերվող հումանիտար օգնությունը»,-հավելել Է Աղասանդյանը:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն