Մշակույթ

Հայտնի են «Օսկար 2022» մրցանակի հավակնորդները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են «Օսկար 2022» մրցանակի հավակնորդները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկացավ մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից։

«Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Բելֆաստ» (Belfast), «Կոդա» (CODA), «Մի նայեք վերև» (Don’t Look Up), «Վարիր իմ մեքենան» (Drive My Car), «Դյունա» (Dune) , «Ռիչարդ արքա» (King Richard), «Մատուտակի պիցցա» (Licorice Pizza) , «Սարսափների ծառուղի» (NIGHTMARE ALLEY), «Շան իշխանություն» (The Power of the Dog) և «Վեսթսայդյան պատմություն» (West Side Story) ժապավենները։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Ուիլ Սմիթը (King Richard), Էնդրյու Գարֆիլդը (tick, tick...BOOM!), Դենզել Վաշինգթոնը (The Tragedy of Macbeth), Բենեդիկտ Քեմբերբետչը (The Power of the Dog) և Խավիեր Բարդեմը (Being the Ricardos)։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Ջեսիկա Չեսթեյնը (The Eyes of Tammy Faye), Օլիվիա Քոլմանը (The Lost Daughter), Պենելոպա Քրուսը (Parallel Mothers), Նիկոլ Քիդմանը (Being the Ricardos) և Քրիստեն Ստյուարտը (Spencer)։

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն Քեննեթ Բրանան («Բելֆաստ»), Ռյուսուկե Համագուտին («Վարիր իմ մեքենան»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Մատուտակի պիցցա»), Սթիվեն Սփիլբերգը («Վեսթսայդյան պատմություն») և Ջեյն Քեմփիոնը («Շան իշխանություն»)։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։ Հավակնորդների անունները հայտարարվել են YouTube-յան ուղիղ հեռարձակման ընթացքում։

Հավակնորդների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում