Քաղաքականություն

Երևանի քաղաքապետը նոր տեղակալներ ունի

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը նոր տեղակալներ ունի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստին Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանն նշանակվեցին քաղաքապետի տեղակալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Գևորգ Սիմոնյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ, ավագանու 53 գրանցված անդամների՝ 51 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: Գևորգ Սիմոնյանը համակարգելու է քաղաքապետարանի առողջապահության և սպորտի ոլորտները:

Ավագանու որոշմամբ Սուրեն Գրիգորյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ, գրանցված 53 անդամների՝ 50 կողմ, 0 դեմ , 1 ձեռնպահ ձայներով: Սուրեն Գևորգյանը համակարգելու է իրավական, առևտրի և գովազդի ոլորտները:

Գրանցված 55 անդամների՝ 52 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակվեց նաև Ստեփան Մաչյանը, ով համակարգելու է քաղաքաշինության ոլորտը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ այս պահին քաղաքի գլխավոր ճարտարապետի ինստիտուտ որպես այդպիսին օրենքի ուժով չունեն, բայց կարծում է, որ այդ ինստիտուտը քաղաքապետարանում պետք է վերականգնվի: Քաղաքապետը վստահեցրեց, որ Մաչյանը կգործի շատ օբյեկտիվ և, համագործակցելով համապատասխան ոլորտների ու մասնագետների հետ, կունենա լավ արդյունք:

«3 տարի գործունեություն ծավալելով քաղաքապետարանում՝ շատ լավ տիրապետում եմ բոլոր ոլորտներին ու առկա խնդիրներին, և կարծում եմ, որ մեր քաղաքապետի տեղակալների կառավարչական հատկությունները և փորձը հաշվի առնելով՝ մենք կկարողանանք շատ արագ լավ արդյունքներ ունենալ»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում