Պաշտոնական

Հայաստանում նման խոշորամասշտաբ օլիմպիադա անցկացվելու է առաջին անգամ. Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել է նախապատրաստական աշխատանքների ընթացքը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում նման խոշորամասշտաբ օլիմպիադա անցկացվելու է առաջին անգամ. Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել է նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, խորհրդակցությանը քննարկվել են 2022 թվականի հուլիսին Երևանում անցկացվելիք Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները:

Նշվել է, որ Հայաստանում նման խոշորամասշտաբ օլիմպիադա անցկացվելու է առաջին անգամ: Միջոցառմանը մասնակցելու են 80 երկրի թիմեր:

Բացման և փակման արարողությունները տեղի են ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ բուն օլիմպիադան անցկացվելու է մարզահամերգային համալիրում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է նման խոշոր միջոցառման անցկացումը մեր երկրում և ընդգծել նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակով և ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում