Քաղաքականություն

Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում, այսօր նման դեպքերը պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան

1 րոպեի ընթերցում

Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում, այսօր նման դեպքերը պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ իր պաշտոնը քաղաքական է, և օրենքը թույլ է տալիս այդպաշտոնիննշանակել այն մարդուն, ով կիսում է իշխանության գաղափարները, նրան ճանաչում են, միմյանց հետ աշխատել են, սակայն քաղաքացիական պաշտոնների դեպքում իրավիճակն այլ է:

«Խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթը շատ ցավոտ էր նախկինում և այսօր էլ, եթե նման դեպքեր լինեն, պետք է բացառվեն, երբ քաղաքացիական պաշտոնների մրցույթներում «անցկացնում էին» իրենց ծանոթ-բարեկամներին: Կոնկրետ իմ դեպքում այդ խնդիրը չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարի տեղակալը:

Մինասյանը նշեց, որ միանալով իշխանության թիմին՝ ծանոթացել է բոլոր ռազմավարական ուղղություններին, որոնք վերաբերում են արդարադատության ոլորտին, և կիսում է այդ գաղափարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում