Հասարակական

Հրշեջները մարել են Արմավիր գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Արմավիր գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 6-ին, ժամը 14:16-ին ահազանգ է ստացել, որԱրմավիր գյուղի 1-ին փողոցում տնակ է այրվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:35-ին, մարվել՝ 15:04-ին: Այրվել է չբնակեցված տնակ (մոտ 20 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում